Շախմատի աշխարհի չեմպիոնի հաջորդ մրցամարտը տեղի կունենա ասիական երկրում: 2018 թվականին կայանալիք մրցամարտի անցկացմանը հավակնում են Ճապոնիան ու Սինգապուրը:
Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի անցկացման հավակնորդները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժունովը, փոխանցում է tass-ը:
«Այժմ ընթանում են բանակցություններ Ճապոնիայի եւ Սինգապուրի ներկայացուցիչների հետ: Առաջիկայում կայցելեմ այդ երկրներ: Կա նաեւ երրորդ թեկնածու՝ նույնպես ասիական երկիր»,- ասել է Կիրսան Իլյումժիոնվը:
Հիշեցնենք, որ այս տարի չեմպիոնական մրցամարտը Նյու Յորքում էր, 2014-ին եղել էր Սոչիում: