Հինգշաբթի 17.08.2017   15:08
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   23 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

26 դեկտեմբերի  16:03

Պեսկով. Սիրիայի ճգնաժամի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ բանակցություններ վարելու որոշում չկա

Սիրիայի ճգնաժամի հարցով Աստանայում ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ բանակցությունների կազմակերպման վերաբերյալ դեռեւս հստակություն չկա:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, առայժմ հստակություն չկա, նախագահ Էրդողանի երեկվա զանգը հիմնականում ցավակցություն հայտնելու նպատակով էր: Երեկ Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներն իսկապես աշխատանքային հագեցած օր են անցկացրել, նրանք գլխավորապես կենտրոնացել են բարձր տեխնոլոգիաների վրա: Երկու ձեռնարկություն են այցելել: Խոսել են ԵՏՄ շրջանակում բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի եւ Ղազախստանի համագործակցության մասին»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե Նազարբաեւի եւ Թուրքիայի նախագահի հետ Պուտինի վերջին շփումներից հետո Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունների կազմակերպման առաջընթաց կա՞:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվել է Սիրիայում հակամարտող կողմերին ներկայացնելիք առաջարկի շուրջ՝ խաղաղ բանակցությունները Աստանայում շարունակել նոր հարթակում: Նրա խոսքով՝ այն կարող է լրացնել Ժնեւի բանակցությունները: Առաջարկին համաձայնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am