Հստակ կարող եմ ասել, որ Արցախի քաղաքական օրակարգում որևէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա:
Արցախի քաղաքական օրակարգում որևէ պարտվողական տրամադրություն չկա. ԼՂՀ ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
«Չկա պարտվողականություն և որևէ տարածք հանձնելու մտադրություն. կա միայն ավելի զարգանալու, առաջ գնալու և, որ ամենակարևորն է, հզոր և ամուր երկիր ունենալու ցանկություն»,- ասել է Կ. Միրզոյանը: