Հնարավոր է՝ Սպիտակ տունը Ռուսաստանին անհամարժեք է պատժում՝ երկրից ռուս դիվանագետներին արտաքսելով:
Թրամփի օգնական. Հնարավոր է՝ Սպիտակ տունը Ռուսաստանին անհամարժեք է պատժում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ABC-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնական, Սպիտակ տան ապագա մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Սփայսերի խոսքով՝ Դոնալդ Թրամփը մտադիր է հատուկ ծառայություններին հարցեր առաջադրել նախագահական ընտրությունների ժամանակ հաքերային հարձակումներին Ռուսաստանի մասնակցության պատճառով Բարաք Օբամայի մտցրած պատժամիջոցների առումով: BBC-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հետեւողականորեն հերքում է քիբերհարձակումների մեղադրանքները:
Մինչ օրս պարզ չէ՝ Թրամփը պատրաստվո՞ւմ է չեղարկել հակառուսական պատժամիջոցները: Մինչդեռ նախօրեին դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ պատրաստ են Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելուն, եթե նորընտիր նախագհը որոշի դրանք հանել:
Նորընտիր նախագահի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների միջեւ հեռակա բանավեճը ծավալվել է այն բանից հետո, երբ հինգշաբթի Բարաք Օբաման հայտարարել է 35 ռուս դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու մասին եւ երկրից արտաքսել է: