Այսօր՝ հունվարի 5-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կկայանա Աֆրիկայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրումը:
Այսօր հայտնի կդառնա Աֆրիկայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լավագույնի կոչման համար պայքարելու են Պյեր Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն, «Բորուսիա Դորտմունդ»), Մուհամեդ Սալահը (Եգիպտոս, «Ռոմա»), Ռիյադ Մահրեզը (Ալժիր, «Լեսթեր»), Սադիո Մանեն (Սենեգալ, «Լիվերպուլ») և Իսլամ Սլիմանին (Ալժիր, «Լեսթեր»):
Հիշեցնենք, որ Աֆրիկայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: