ՈՒրբաթ 24.02.2017   23:02
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   4 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

5 հունվարի  19:31

Մոուրինյու. Ես սիրահարվեցի Մանչեսթեր Յունայթեդին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գովաբանել է թիմի երկրպագուներին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մարդիկ ինձ ստիպեցին խորը զգացմունքներով լցվել ակումբի նկատմամբ և աշխատելու ուժ տվեցին: Ես նկատի ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» իսկական երկրպագուներին, ովքեր հարգում են ակումբի պատմությունը, բայցև հասկանում են ներկայիս իրավիճակը:

Խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր հավատում են լուսավոր ապագային, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ ճանապարհը դեպի այնտեղ դժվար է լինելու: Նրանց մասին, ովքեր մեզ հետ են լինելու նույնիսկ ամենածանր պահերին: Սա ամենակարևորն է ինձ համար: Երկրպագուները ստիպեցին սիրահարվել այս ակումբին», - Մոուրինյուի խոսքն է փոխանցել ակումբի պաշտոնական կայքը: 

 

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am