Երեքշաբթի 17.10.2017   17:10
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   10 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

6 հունվարի  10:00

Հակառակորդը նռնականետ է կիրառել

Հունվարի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ենթափողային նռնականետ (2 արկ):

Արցախի ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն մարտական հերթապահություն իրականացնել: 

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am