Շաբաթ 25.02.2017   03:02
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   4 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

7 հունվարի  16:42

Հայտնի են թիվ 5 ընտրատարածքի թեկնածուների անունները

Թիվ 5 ընտրատարածքում ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անցկացման նպատակով երեկ՝ հունվարի 6-ին, ավարտվել է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Արցախպրես»-ին հայտնեցին, որ ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել են երկու թեկնածուներ՝ «Անդրանիկ» ՍՊԸ տնօրեն Վաչիկ Միքայելի Բալասանյանը և Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս Վիլեն Սաֆարի Սաֆարյանը: Առաջադրված երկու թեկնածուներն էլ անկուսակցական են:

Նշենք, որ թիվ հինգ ընտրատարածքն ընդգրկում է Ասկերան, Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խնապատ, Մադաթաշեն, Մոշխմհատ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Ջրաղացներ, Սարդարաշեն, Սարուշեն, Սղնախ, Բերքաձոր, Իվանյան, Խաչմաչ, Խրամորթ, Հովսեփավան, Արմենակավան, ՆերքինՍզնեք, Սառնաղբյուր, Ուղտասար, Փառուխ, Քռասնի, Կարմիր գյուղ, Մխիթարաշեն, Շոշ, Վարդաձոր, ևՎերին Սզնեք համայնքները։

Հիշեցնենք, որ թիվ 5 ընտրատարածքից ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի պատգամավորական լիազորությունները, ԼՂՀ ԱԺ ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ի արձանագրության հիման վրա, դեկտեմբերի 16-ից դադարեցված է համարվում:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք
    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am