Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին շաբաթ օրը Բաղդադում ընդունել է իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմին, հանդիպումն անցել է մամուլի համար փակ ձևաչափով:
Բաղդադում տեղի է ունեցել Իրաքի և Թուրքիայի վարչապետերի փակ հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Անկարայի և Բաղդադի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ Թուրքիան առանց Իրաքի իշխանությունների թույլտվության 2015 թ. վերջին զորքերը մտցրեց Նայնավա նահանգի տարածք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իրաքցի աշխարհազորայիններին օգնելու պատրվակով:
Յըլդըրըմը շաբաթ սկսել է առաջին պաշտոնական այցն Իրաք այն ժամանակվանից ի վեր, ինչ երկու երկրների հարաբերությունները վատացել են, նա Իրաքում կմնա երկու օր:
Ծրագրի համաձայն՝ Յըլդըրըմը կհանդիպի նաև Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի, խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջաբուրիի և Իրաքյան Քրդստանի ղկավարության հետ: