Երկուշաբթի 18.12.2017   10:12
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   5 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

9 հունվարի  20:00

Արցախում զինծառայության են մեկնել այս տարվա առաջին նորակոչիկները

Արցախում այսօր մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը: Նորակոչիկներին այսօր Ստեփանակերտի կենտրոնական հավաքատեղիում ճանապարհելու էին եկել ծնողներ, հարազատներ, ընկերներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում զինակոչիկ Հայկ Ավանեսյանը նշել է, որ գիտակցաբար է ծառայության մեկնում և հասկանում է, որ հայրենիքի պաշտպանությունը սուրբ պարտականություն է:


«Ապրիլյան պատերազմն իմ և իմ ընկերների գիտակցության մեջ շատ թարմ է, և մենք հասկանում ենք, որ գնում ենք ոչ միայն ծառայելու, այլև հարկ եղած դեպքում մարտեր վարելու: Ուզում եմ ասել, որ ոչ ոք թող չանհանգստանա, մենք մեր գործը պատվով ենք անելու»,- ասաց Հայկը:

 

 

 

 

Իր ընկերներին բարի ծառայություն մաղթեց Էրիկ Հայրապետյանը՝ նշելով, որ կասկած չունի նրանց խիզախության վրա, սակայն ցանկանում է, որ խաղաղ լինեն սահմանները:

«Ինչպես այսօր ուրախությամբ ճանապարհում ենք նրանց, թող այդպես էլ բոլորին դիմավորեն իրենց ընտանիքներում»,- ասաց Էրիկը:

Լաուրա տատիկն, ով իր երկրորդ թոռնիկին է ճանապարհում ծառայության, մեր թղթակցի հետ զրույցում ասաց. «Մյուս թոռնիկս արդեն զորացրվել է: Ուրախ ու հպարտ եմ, որ այսօր էլ հաջորդ թոռս է մեկնում բանակ. գնում է միանալու հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորներին: Թող խաղաղություն լինի մեր երկրում, և բոլոր երիտասարդներն էլ իրենց պարտքը կատարեն ու բարով վերադառնան իրենց օջախները»:

Զինակոչիկ ընկերոջը բանակ ճանապարհելու եկած Հարութ Սողոմոնյանն էլ նշեց, որ համոզված է, որ ընկերը պատվով է կատարելու հայրենիքի հանդեպ իր պարտքը:

«Ես արդեն ծառայել եմ, համոզված եմ, որ մեր նորակոչիկները ինձնից ավելի լավ են ծառայելու: Իմ ընկերը, համենայնդեպս, շատ լավ է տրամադրված: Բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր ծառայողներին»,- ասաց Հարութը:

 

 


Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am