ՈՒրբաթ 24.02.2017   23:02
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   4 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

9 հունվարի  21:15

Մոուրինյո. Ռեշֆորդը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է թիմի երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որը դուբլի հեղինակ էր դարձել է «Ռեդինգի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռեշֆորդն ընդամենը 19 տարեկան է: Եթե նա մինչեւ կարիերայի ավարտը հանդես գա «Մանչեսթեր Յունայթեդում», ապա հնարավոր է, որ մի օր դառնա ակումբի լավագույն ռմբարկուն: Բայց Ռունին շատ գոլ է խփել»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Ռեդինգի» նկատմամբ 4:0 հաղթանակով ավարտված խաղում Ռունին խփել է 249-րդ գոլը «Մանչեսթեր Յունայթեդում»՝ հավասարվելով Բոբի Չարլթոնին:

Մարկուս Ռեշֆորդը նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդում» նշել է 2016թ. փետրվարին եւ արդեն բոլոր մրցաշարերում խփել է 14 գոլ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեշֆորդը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք
    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am