Երեքշաբթի 25.04.2017   12:04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   8 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

10 հունվարի  12:29

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված է վեհաժողովի նախագահի ընտրության հարցը

Հունվարի 23-ից 27-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին օրն իսկ օրակարգով նախատեսված է ԵԽԽՎ նախագահի ընտրություն, լիազորությունների ուսումնասիրություն, ինչպես նաև փոխնախագահի ընտրություն և կոմիտեի անդամների նշանակում, հայտնում է Թերթ.ամ-ը:

Հայտնի է, որ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունդի դիրքերը Վեհաժողովում թուլացել են Եվրոպական կայունության նախաձեռնության (European Stability Initiative) կողմից հրապարակված «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասից հետո, որն ուներ «Եվրոպական ճահիճ» վերնագիրը:

Հետաքննությունում ներկայացված են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաների բացահայտումները, որոնցում ներգրավված են եղել տասնյակ բարձրաստիճան եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտը: Ըստ զեկույցի՝ պատգամավորները Բաքվի կողմից կաշառվել են գումարով, թանկարժեք նվերներով, որի նպատակը ի օգուտ ադրբեջանական կողմի գործունեություն ծավալելն է եղել:

Արևմտյան մամուլը դեռևս չի հրապարակել՝ կա՞ն արդյոք ԵԽԽՎ նախագահի այլ թեկնածուներ, թե՞ Պեդրո Ագրամունտը որպես միակ թեկնածու կվերընտրվի նախագահի պաշտոնում:

Ի դեպ, ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված օրակարգի համաձայն՝ նստաշրջանում քննարկվելու են նաև Եվրոպայում լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների, ԶԼՄ-ների և խոսքի ազատության մասին հարցերը, հրատապ ռեժիմով քննարկվելու է Թուրքիայում դեմոկրատական ինստիտուտների համակարգման հարցն ու Սիրիայի վերջին զարգացումներին վերաբերող խնդիրները:

Ելույթներով հանդես են գալու և պատգամավորների հարցերին են պատասխանելու Ռումինիայի ու Կիպրոսի նախագահները:

Artsakhpress.am


Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am