Քաղաքական

Հայաստանը չպետք է հույսը դնի ՀԱՊԿ–ի վրա, այլ հասկանա, թե որտեղ են շահերը համընկնում. Իսկանդարյան

Հայաստանը չպետք է հույսը դնի ՀԱՊԿ–ի վրա, այլ պիտի հասկանա, թե որտեղ են մեր շահերը համընկնում Մոսկվայի կամ Աստանայի հետ, իսկ որտեղ՝ ոչ։

Հայաստանը չպետք է հույսը դնի ՀԱՊԿ–ի վրա, այլ հասկանա, թե որտեղ են շահերը համընկնում. Իսկանդարյան

Հայաստանը չպետք է հույսը դնի ՀԱՊԿ–ի վրա, այլ հասկանա, թե որտեղ են շահերը համընկնում. Իսկանդարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի  ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արձագանքը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ–ի առաջ խնդիր էր դրված ինչ–որ կերպ արտահայտվել, ինչն էլ արվեց։ Մյուս կողմից ակնհայտ է, որ ապրիլյան իրադարձություններին հաջորդեցին ինչ–որ ներքին պայմանավորվածություններ, որոնցում Ռուսաստանը կարեւոր, եթե ոչ վճռորոշ դեր խաղաց։ Իսկանդարյանի կարծիքով անհեռատեսություն է մտածել, թե ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները միաձայն կարտահայտվեին Հայաստանի օգտին։ Ընդ որում, շահերի նման բախումը բոլորովին անսովոր բան չէ ՀԱՊԿ–ի համար։ Բավական է հիշել, թե ինչպես արձագանքեց ՆԱՏՕ–ն Կիպրոսում Թուրքիայի ներխուժմանը կամ ինչպես է արձագանքում հիմա Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բախումներին, թեպետ երկուսն էլ ՆԱՏՕ–ի անդամ են։

«Լիովին կանխատեսելի է, որ Ղազախստանը Ղարաբաղի եւ դրա հետ կապված հարցերով իր կոնկրետ դիրքորոշումն ունի, Բելառուսը՝ իր։ Ղրղզստանը կարող է եւ որոշակի դիրքորոշում չունենալ, սակայն Հայաստանի դիրքորոշման հետ յան կարող է եւ չհամընկնել, ինչու՞ պիտի անպայման համընկնի։ Մոսկվայի համար Ղարաբաղը բոլորովին էլ գլխավոր խնդիրը չէ։ Շահերի նման բախումներ միշտ կան, եւ պետք չէ հարց բարձրացնել, թե վստահե՞լ ՀԱՊԿ–ին կամ ուրիշ մեկին։ Պետք է փնտրել, թե որտեղ են այդ շահերը համընկնում Հայաստանի շահերի հետ»,– ասաց Իսկանդարյանը։

Քաղաքական