Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 10-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են շրջանների եւ մայրաքաղաքի 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները եւ նախանշվել 2017 թվականի անելիքները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: