Կիրակի 26.03.2017   09:03
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   3 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

10 հունվարի  16:32

Համանախագահները պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտող կողմերի հետ երկարաժամկետ լուծման ուղղությամբ․ Ռիչարդ Հոգլանդ

ԱՄՆ կառավարությունը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Դիվանագետը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ:«Հրադադարի ռեժիմի պահպանման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը քննարկելու նպատակով՝ մենք շարունակում ենք խրախուսել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպման նկատմամբ (Հայաստանի ու Ադրբեջանի) նախագահների և արտգործնախարարների հետաքրքրվածությունը»,- ընդգծել է նա:

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am