Շաբաթ 22.07.2017   14:07
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   26 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

10 հունվարի  19:16

«Ուկրաինական հոգի հայկական սրտով». Կիեւում կբացվի Մարինա Սարկիսյանի հեղինակային ցուցահանդեսը

Փետրվարի 3-ին Կիեւում տեղի կունենա Ուկրաինայի ժողովրդական արվեստի վարպետների ազգային միության անդամ, Ուկրաինայի դիզայների միության անդամ Մարինա Սարկիսյանի «Ուկրաինական հոգի հայկական սրտով» հեղինակային ցուցահանդեսի շնորհանդեսը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Բացումը տեղի կունենա «Աուտենտիկա» մշակութաբանական ստուդիայի նախագծի եւ Կիեւի մշակույթի եւ արվեստների ազգային համալսարանի Գիտական գրադարանի «Ազգի գանձերը» կրթական նախագծի շրջանակներում:

Դեկորատիվ-կիրառական արվեստների վարպետ Մարինա Սարկիսյանը տարբեր ժանրերով է աշխատում, սակայն նախապատվություն է տալիս Պետրիկովյան նախշազարդերին: Մարինան նշել է, որ մի քանի տարի է պահանջվել «Հայկական խաչքարերը Պետրիկովյան նախշազարդմամբ» աշխատանքների շարքը պատրաստելու համար, որն Ուկրաինայում առաջին անգամ կցուցադրվի:

Նկարչուհու խոսքով՝ Պետրիկովյան նախշազարդն իր համար ուկրաինական հոգին է, որը  միաձուլվում է իր ցեղի հայկական արմատներին, իսկ իր աշխատանքներում «խաչքարերը» Հայաստանի գեղարվեստական խորհրդանիշն են ու սիրտը, որն արտացոլում է գեղեցիկի ու հայ ժողովրդի պատմության զգացումը:

 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am