Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ ընդդիմադիր խորհրդարանը փորձել է պետական հեղաշրջման փորձ իրականացնել, հունվարի 9-ին ընդունելով հայտարարություն, ըստ որի Մադուրոն պետության ղեկավարի պաշտոնից հեռացված է համարվում։
Նիկոլաս Մադուրոն հայտնել է պետական հեղաշրջման փորձի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Որպես նախագահ, ես խնդրում եմ պետական իշխանություններին անպատիժ չթողնել սահմանադրության խախտումները ու օրինական կարգերի հանդեպ անհարգալից վերաբերմունքը, ազգային ժողովը երեկ հեղաշրջման մանիֆեստ է ընդունել»,- ասել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում։
Վենեսուելայի նախագահը նաեւ ընդունել է այսպես կոչված հակախռովարարական ազգային հրամանատարության անդամների երդմնակալությունը։ Այդ հրամանատարությունը, նրա խոսքով, ստեղծվել է, որպեսզի պահպանի երկրի խաղաղությունն ու ինքնիշխանությունը։ Այն ղեկավարում է փոխնախագահ Թարեք Էլ Աիսսամին։