Չորեքշաբթի 29.03.2017   05:03
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   0 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  10:10

Ճապոնիան հետաձգել է TRICOM1 արբանյակով հրթիռ-կրիչի արձակումը

Աէրոտիեզերական հետազոտությունների JAXA ճապոնական գործակալությունը հետաձգել է TRICOM1 հաղորդակցական արբանյակով SS-520 հրթիռ-կրիչի արձակումը, որը ծրագրված էր հունվարի 11-ին։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտնել են JAXA-ում:

Պատճառը, մասնավորապես, եղանակային վատ պայմաններն են: Հրթիռի արձակման նոր ժամկետ չի նշվում:

Ճապոնական գործակալության փոխանցմամբ՝ SS-520 եռաստիճան հրթիռ-կրիչը ներկայում ամենակոմպակտն է աշխարհում: Այն 9.54 մետր երկարությունը ունի, 52 մետր շառավիղ, 2.6 տոննա է կշռում: JAXA-ին հաջողվել է առավելագույնս կրճատել հրթիռի մշակման եւ արձակման արժեքը: Ընդհանուր առմամբ, ծախսերը չեն գերազանցում 3.6 մլն դոլարը:

Հաջող արձակման դեպքում TRICOM1 արբանյակը կշահագործվի մեկ ամսից ոչ ավելի:

 

Artsakhpress.am


Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am