Հինգշաբթի 19.01.2017   23:01
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   0° С
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  11:32

Թուրքիայի մեջլիսն ընդունել է սահմանադրական փոփոխությունների առաջին երկու հոդվածները

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվել և ընդունվել են Սահմանադրական փոփոխությունների առաջարկի առաջին և երկրորդ հոդվածները:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հոդվածներից առաջինը, որն ընդունվել է 347 կողմ և 132 դեմ ձայներով, ենթադրում է, որ սահմանադրության մեջ ամրագրված «անկախ դատարաններ» եզրույթը փոխարինվելու է «անկախ և անկողմնակալ դատարաններ» արտահայտությամբ:

Երկրորդ հոդվածով, որն ընդունվել է ձայների 343 կողմ և 133 դեմ հարաբերությամբ, նախատեսվում է, որ մեջլիսի պատգամավորների թիվը պետք է 550-ից դարձվի 600:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների առաջարկը նպատակ ունի փոխել երկրի կառավարման համակարգը` այն դարձնելով նախագահական: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխությունների նախագծին աջակցում է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը: 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am