Չորեքշաբթի 26.07.2017   18:07
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   25 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  11:56

ԱՄՆ-ի իշխանությունները կաշառակերության մեղադրանքներ են առաջադրել Բան Կի Մունի եղբորն ու եղբորորդուն

ԱՄՆ-ի իշխանությունները ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եղբորը եւ եղբորորդուն մեղադրել են կաշառակերության մեջ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մեղադրանքներն առաջադրվել են Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանում: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը:  

Գործակալության տվյալներով՝ Չու Հյոն Պանը եւ Բան Կի Սանը մեղադրվում են Մերձավոր Արեւելքի երկրներից մեկի՝ անունը չնշված մի պաշտոնյայի կաշառք տալու նպատակով նախահամաձայնությանը մասնակցելու մեջ: Ինչպես նշվում Է, խոսքը վերաբերում Է այն սխեմային, որը ներառում Է Վիետնամում 800 միլիոն դոլարով շենքերի համալիրի վաճառքի գործարքը:  
Չու Հյոն Պանը՝ նախկին գլխավոր քարտուղարի եղբորորդին,  (Բան Կի Մունի լիազորությունները ՄԱԿ-ի վարչական ղեկավարի պաշտոնում լրացել են անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին) անշարժ գույքի վաճառքի նյույորքցի գործակալ Է: Չու Հյոն Պանի հայրը՝ Բան Կի Սանը, զբաղեցնում Էր Հարավային Կորեայի Keangnam Enterprises շինարարական ֆիրմայի ավագ խորհրդականի պաշտոնը:  
Ինչպես նշել Է Reuters-ը, Չու Հյոն Պանը ձերբակալված Է եւ Նյու Յորքում գտնվում Է կալանքի տակ: Բան Կի Սանի գտնվելու վայրի մասին չի տեղեկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am