ՈՒրբաթ 24.02.2017   23:02
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   4 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  12:02

Թիլերսոնը ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ ազնիվ եւ բաց երկխոսության կոչ է անելու

Exxon Mobil–ի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը, որին Դոնալդ Թրամփն առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, պատրաստվում է հայտարարել, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում, սակայն միաժամանակ կոչ է անելու Մոսկվայի հետ ազնիվ եւ բաց երկխոսություն վարել։ Սենատում լսումների ժամանակ ելույթի տեքստը տարածել է ԱՄՆ նորընտիր նախագահի անցումային թիմը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հունվարի 11-ին սենատում կայանալու են լսումներ, որոնց ընթացքում քննարկվելու է Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածության հարցը, փոխանցում է BBC–ն։

ՆԱՏՕ–ում ԱՄՆ դաշնակիցներն իրավացի են, որ զգուշանում են «վերածնվող Ռուսաստանից», ասված է ելույթում։ Պետքարտուղարի թեկնածուն նշելու է, որ համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դերի ուժեղացումը տեղի է ունեցել ԱՄՆ ազդեցության նվազման հետեւանքով։

Նրա ելույթի տեքստից պարզ է դառնում, որ թեկնածուն կոչ է անելու Մոսկվայի հավակնությունների շուրջ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ ազնիվ եւ բաց երկխոսություն վարել։ Նրա կարծիքով Ամերիկային դա պետք է, որպեսզի կառուցի զարգացման սեփական ուղին։ Ռուսաստանը անկանխատեսելի չէ իր շահերին հետեւելու առումով, կարծում է նա։

 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք
    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am