Միջազգային

ՄԱԿ-ն անհանգստացած Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքներից

ՄԱԿ-ն անհանգստացած Է Սիրիայի հյուսիսի Էլ Բաբ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության հումանիտար հետեւանքներից, որն իրականացնում Է Թուրքիան սիրիական ընդդիմության մարտիկների հետ:

ՄԱԿ-ն անհանգստացած Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքներից

ՄԱԿ-ն անհանգստացած Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքներից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:  
«ՄԱԿ-ն անհանգստացած Է խաղաղ բնակիչների վիճակից, որոնց վրա ազդել են Էլ Բաբի շրջանում ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությունները»,- ասել Է Դյուժարիկը: Նրա խոսքով՝ քաղաքը եւ դրա շրջակայքը լքել Է շուրջ 30 հազար մարդ: Բացի դրանից, համաշխարհային կազմակերպությունը տեղեկատվություն Է ստացել մարտական գործողությունների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, գործողություններ, որոնք վերջին ամսին զգալիորեն ակտիվացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Քաղաքական