Չորեքշաբթի 28.06.2017   02:06
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   16 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  13:53

Պեսկով. Կրեմլը Դոնալդ Թրամփին վարկաբերող նյութեր չունի

Կրեմլն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին եւ ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող որեւէ փաստեր չունի:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հակառակի մասին հաղորդագրությունները բացարձակ անհեթեթություն են:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վկայություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ամերիկյան գործիչներին վարկաբեկող նյութեր ունի:

«Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Նա նաեւ հերքել է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի առկայության մասին վկայությունները: «Դա բացահայտ կեղծիք է, անհեթեթություն: Կրեմլը վարկաբեկող նյութերի հավաքագրմամբ չի զբաղվում»,- ընդգծել է նա:

«Դա կոչվում է pulp fiction»,- ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցն այսպես է բնորոշել Կրեմլի ներկայացուցիչը:

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am