Շաբաթ 25.02.2017   04:02
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   4 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  14:34

Թուրքիան ցանկանում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին պատ կառուցել. Sputnik

Թուրքիայի իշխանությունները մտադիր են Սիրիայի հետ սահմանին բետոնե պատ կառուցելուց հետո նմանօրինակ պատ կառուցել նաև Հայաստանի ու Իրանի հետ սահմանին:


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ա
յս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` պատի կառուցումն իրականացնելու է Թուրքիայի կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչությունը (TOKİ): Այն դեռևս 2016 թվականի մայիսի 5-ին ստորագրել էր արձանագրություն ազգային պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության հետ երկրի վեց նահանգներում սահմանին 3 մետր բարձրությամբ և 2 մետր լայնությամբ բետոնե պատ կառուցելու վերաբերյալ:

Երկրի արևելյան սահմանամերձ քաղաքներում, ինչպիսիք են Կարսը, Իգդիրն ու Արդահանը, պատի կառուցումը մեկնաբանվում է «ահաբեկչական խմբավորումների և մաքսանենգության դեմ պայքարելու» անհրաժեշտությամբ:

TOKİ-ի նախագահ Էրգյուն Թուրանը հայտնել է, որ արդեն ապրիլին իրենք կավարտեն Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը: 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք
    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am