ՈՒրբաթ 20.01.2017   17:01
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   0° С
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  14:58

Հայաստանի ռուսական ռազմակայանի օդուժի անձնակազմերը թռիչքներ են կատարում բարդ կլիմայական պայմաններում

Հայաստանի ռուսական ռազմակայանի Էրեբունի օդաթռիչքարանում բանակային օդուժի ուղղաթիռների անձնակազմերը ձեռնամուխ են եղել անհատական ուսուցմանը եւ թռիչքների բարդ կլիմայական պայմաններում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հրահանգիչ-օդաչուները երիտասարդ օդաչուներին եւ տեխնիկներին սովորեցնում են Մի-8ՄՏ ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային արդի ուղղաթիռներով օդանավավարում բարձրլեռնային լեռնաժայռոտ տեղանքում՝ օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին՝ ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 3 հազար մետր բարձրության վրա:    
Ուսուցման ընթացքում օդաչուները յուրացնում են պարզ օդանավավարման տարրերը, վերթիռ, առկախում, թռչելով մոտեցում եւ տեղափոխումներ գետնի մոտ, ուղղաձիգ ցածրացում, գետնԷջք, վայրԷջք, տեղանքի անծանոթ հատվածներով թռիչքների երթուղիների ուսումնասիրում, հրահանգիչների տարբեր առաջադրանքների եւ ցուցումների կատարում:

 

 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am