ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սենատորների առաջարկությունները կարող են վնաս հասցնել ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, այլև համաշխարհային տնտեսությանը:
Կրեմլ. ԱՄՆ նոր սանկցիաները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անկասկած նման սահմանափակումները լրացուցիչ վնասներ կպատճառեն ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև, ես կարծում եմ, գլոբալ տնտեսությանն ու էներգաշուկային: Անկասկած, հնարավոր է նաև որոշակի բացասական հետևաննքեր նաև մեր երկրի տնտեսության համար»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում կունենան առողջ միտք ու կկարողանան դուրս գալ պատժամիջոցային հռետորիկայի պիկից: