Երեքշաբթի 17.10.2017   17:10
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   10 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

11 հունվարի  21:14

Ռիչարդ Քիյս. Մոուրինյուն պատրաստվում էր հունվարին տրանսֆերի հանել Մխիթարյանին, սակայն հետո մտափոխվեց

Բրիտանական «Sky Sports»-ի նախկին փորձագետ Ռիչարդ Քիյսը հայտարարել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկացել է հունվարին տրանսֆերի հանել ամառային ձեռքբերումներից մեկին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս լավ մարզավիճակի հեգնալից կողմն այն է, որ դրա գլխավոր հեղինակներն են այն մարդիկ, որոնց Մոուրինյուն չէր ցանկանում տեսնել թիմում և պատրաստվում էր վաճառքի հանել:

Կարող եմ պատմել, որ Ժոզեն նրանցից մեկին ասել է հետևյալը. «Սխալ եմ արել` ամռանն իրականացնելով քո տրանսֆերը: Կարող ես հեռանալ հունվարին»:

Սակայն Մոուրինյուն այժմ մտափոխվել է: Կթողնեմ ձեզ գուշակել, թե ում մասին է խոսքը»,- գրել է Քիյսը:

Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, խոսքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է:

 

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am