Այսօրվա Անին ուրվականների քաղաք է:
Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին վեհություն է ներշնչում նաեւ այսօր. Express
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիմա այնտեղ միայն փլատակներ են, որոնք ցույց են տալիս հնագույն Անիի փառքի ստվերը միայն: Արդեն մոտ 100 տարի այդ ավերակները գնալով ավելի շատ են քանդվում, եւ քաղաքի ավերակ պատերի ներսում միայն քամին է շրջում: Երբեմն-երբեմն հնագետներ են ժամանում Անի, գրում են խորվաթական Express եւ սերբական B92 պարբերականները, փոխանցում է News.am-ը:
«Ժամանակին Անին հայտնի էր որպես հազար ու մի եկեղեցիների քաղաք: Ենթադրվում է, որ 11-րդ դարում այնտեղ մոտ 100 հազար մարդ է ապրել: Հայ կառավարիչները հատկապես նախընտրում էին եկեղեցիներ կառուցել: Եվ թեպետ հազար ու մի եկեղեցին չափազանցություն է, հնագետները գտել են առնվազն 40 տաճարային շինության հետք:
Վարդագույն եւ սեւ տուֆից կառուցված Անիի մայր տաճարը այժմ էլ է վեր հառնում քաղաքի վրա: Դրա գմբեթը փլուզվել է 1319 թվականի երկրաշարժից: Մի քանի տարի անց նոր երկրաշարժը կործանեց նաեւ տաճարի մյուս մասը: Բայց մինչեւ հիմա այն շարունակում է վեհության զգացողություն ներշնչել»: