Ֆլորենցիայի Տեատրո դի Ռիֆրեդի թատրոնում կբեմադրեն հայկական հարցի գիտակ Էլիֆ Շաֆաքի համանուն վեպի մոտիվներով «Ստամբուլցի ընկեցիկը» ներկայացումը:
Ֆլորենցիայում կբեմադրեն հայուհու եւ թրքուհու մասին պատմող «Ստամբուլցի ընկեցիկը» ներկայացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացումները կընթանան փետրվարի 21-ից մարտի 5-ը, հայտնում է Eventi in Toscana-ն:
Ներկայացումն արդեն 33 անգամ բերադրվել է լեփ-լեցուն դահլիճում: Գլխավոր դերում է Սերա Յըլմըզը, որը լավագույն կանացի դերակատարման համար արժանացել է Պերսեֆոնայի իտալական թատերական մրցանակի:
Վեպը պատմում է երիտասարդ հայ աղջկա մասին, որը Ամերիկայից եկել է Ստամբուլ իր հայկական արմատների հետքերը գտնելու: Որոնումները նրան տանում են թուրք խորթ հոր՝ Մուստաֆայի տուն: Այնտեղ նա հանդիպում է Ասյային՝ ընկեցիկի, որն իրեն հասակակից աղջիկ է: Նա ստիպված է կերակրել իր մեծ ընտանիքին, որն ապրում է առանց հոր եւ այլ տղամարդու: Դա ասք է բազմալեզու ընտանիքի, այրող պատմությունների մասին», - News.am-ի փոխանցմամբ՝ ասված է անոնսում: