Artsakhpress

Մշակույթ

Շուշիի պատմության թանգարանում հաստատվել են առաջիկա ցուցահանդեսների թեմաները

Շուշիի պատմության թանգարանը նախորդ տարի ունեցել է 2207 այցելու, որից 480-ը` օտարերկրացիներ, 620-ը՝ ՀՀ-ից, 854-ը՝ ԼՂՀ –ից, ուսանողներ` 253: Այդ ցուցանիշները 2015թ. եղել են 2596 այցելու, որից 650-ը` օտարերկրացիներ, 470-ը՝ ՀՀ-ից, 753-ը՝ ԼՂՀ –ից, ինչպես նաև 723ուսանողներ:

Շուշիի պատմության թանգարանում հաստատվել են առաջիկա ցուցահանդեսների թեմաները

Շուշիի պատմության թանգարանում հաստատվել են առաջիկա ցուցահանդեսների թեմաները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հետ զրույցում թվային տվյալները ներկայացրել է Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ այցելուների քանակի  նվազումը հիմնականում կապված է ապրիլյան պատերազմի հետ:

Թանգարանի հիմնական այցելուները, նրա խոսքով,  ուսանողներ են և օտարերկրյա տարեցներ՝ հիմնականում գիտական շրջանակներից:

Հարցին, թե այցելուներին, մասնավորապես օտարազգի, թանգարանում ներկայացված ցուցանմուշներից ի՞նչն է ավելի շատ հետաքրքրում, ի՞նչ կարծիքներ են հայտնում, Ա. Հարությունյանն ասել է. «Պիտի նշեմ, որ օտարերկրյա այցելուների մեծ մասը քաջատեղյակ են ավանդական պատմությանը և նրանց հետաքրքրում է Շուշիի թանգարանի կողմից ներկայացվող տեսակետը: Մեր տվյալները հիմնականում կառուցվում են 2005թ. անցակցված հնագիտական պեղումների, 1973-75թթ. Խորհրդային Ադրբեջանի հնագետների տվյալներ քննական վերլուծության և Մատենադարանի թիվ 8211 արխիվային նյութի վրա: Նրանց համար աշխույժ քննարկման թեմա է խանության ժամանակաշրջանի մեր տարբերակը, որը իմ շուրջ 20 տարվա ուսումնասիրությունների ամփոփ տարբերակն է, և նրանք գոհ են լինում ստացած տեղեկություններից: Բոլոր այցելուների միահամուռ կարծիքն այն է, որ պատմության թանգարանի համար շենքային պայմանները տիպային չեն և պետք է ունենալ ազդեցիկ ու մեծ շինություն: Այցելուին հետաքրքրում է պատմական տվյալների մեր վերլուծությունները, որոնք երբեմն ժխտում են հրապարակում առկա երկկողմ պաշտոնական տվյալները: Նրանց մոտ մեծ հուզմունք է առաջացնում Թադևոս Թամիրյանցի ընդունարանի վերականգնումը, որը Թուֆենկյան հիմնադրամի և Քաբաբջյանների համագործակցված ներդրման արդյունք է»: 

Շուշիի պատմության թանգարանն ունի շուրջ 5000 ցուցանմուշ: Թանագարանի ցուցանմուշների համալրումն, Ա. Հարությունյանի խոսքով, այս տարիներին հիմնականում կատարվել է  նվիրատվությունների միջոցով, աստիճանաբար առաջնությունը տրվում է զուտ հնագիտական պեղումներից ակնկալվող նյութերին:

Նա նշել է, որ նախորդ տարի կազմակերպել են չորս հիմնական ցուցահանդես, որոնցից հատկապես այցելուների վրա մեծ ազդեցություն է գործել «Դարերի հանգրվանը»:  Թանգարանի տնօրենն ասալ է, որ 2017թ. նախատեսում են կազմակերպել ցուցահանդեսներ հետևյալ թեմաներով՝ «Շուշիի հայ բնակչության 1920 թ. մարտյան ցեղասպանությունը», «Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը», «Դարերի հանգրվանը», «Շուշի քաղաքի   հերոսական  պաշտպանության 191-րդ տարեդարձը»:

Շուշիի պատմության թանգարանի շենքը կառուցվել է XIX դարի սկզբին, որտեղ ապրել է ցարական բանակի հայտնի փոխգնդապետ Իսայի Ղարամյանցի ընտանիքը, այնուհետև որոշ ժամանակ այն հասարակական նշանակության շենք է եղել, որտեղ ապրել են շուշեցի հայտնի գործիչներ՝ ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտոր, խմբավար Գրիգոր Սյունին, Րաֆֆին:
Խորհրդային տարիներին՝ մինչև 1973 թվականը, շենքը ծառայել է որպես քաղաքի ծննդատուն, հետո փոփոխվել ու հարմարեցվել է արևելյան գորգերի թանգարանի:1992 թվականի մայիսի 28-ից շենքում գործել է Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը, իսկ այսօր այն Շուշի քաղաքի պատմության թանգարանն է:


Լուսանկարները՝ hushardzan.am կայքից: 



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search