Հայաստանում՝ Իրանի հետ սահմանին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը գոհացնում է ԵՏՄ–ին։
Հայաստանում՝ Իրանի հետ սահմանին, ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը գոհացնում է ԵՏՄ–ին. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հունվարի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան։ Նա նշել է, որ եվրասիական Մաքսային օրենսգրքի նախագիծը համաձայնեցման վերջնական փուլում է, եւ նրանում հաշվի են առնվել հատուկ հարկային եւ մաքսային ռեժիմների մասին կետերը։ «Մենք պաշտպանում ենք համատեղ աշխատանքը, որը տարվել է մեր երկրների վարչապետների մակարդակով»,– ասել է Վալովայան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքին։ Երեւանը նաեւ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու իրավունք էր խնդրել։