Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին օգտագործել պաշտպանության ձախ եզրում:
Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Մխիթարյանին կրկին օգտագործել ձախ պաշտպանի դիրքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Երբ Անտոնիո Վալենսիան հանդես է գալիս աջ կիսապաշտպանի դիրքում, չես կարող պաշտպանվել երկու ֆուտբոլիստներով, քեզ պետք է, որ լինի երրորդը, ով կփակի ազատ գոտիները և որոշակի բալանս կապահովի: Դարմիանին հաջողվեց դա անել:
Սակայն պարտվելու ժամանակ փոխարինում ես Դարմիանին և Մխիթարյանին բերում կիսապաշտպանության ձախ եզր, մի փոքր փակում այդ գոտին, բայց ռիսկի ես գնում: Սակայն դիտում էի խաղը, պարտվում էինք, միշտ նայում էի նույն կողմը. պարանոցիս հետ խնդիր ունեի, քանի որ անընդհատ նայում էի ձախ կողմը և տեսնում էի իմ առաջ կանգնած այնքան շատ դեղին խաղաշապիկներով տղաներ, որ մտածեցի` պետք է փորձել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է MEN-ը: