ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ շարքային զինծառայող Գարիկ Արտաշեսի Վարդանյանը հետմահու Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել։
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ զինծառայող Գարիկ Վարդանյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին ծանր հրազենային վիրավորում ստացած Գարիկ Վարդանյանը մահացել էր հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։