կնհայտ է, որ Ադրբեջանն իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար, սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան»:
Ադրբեջանը սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան». Հասրաթյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Մի քանի օր առաջ պաշտոնական Բաքվի կողմից ապատեղեկատվություն տարածվեց առ այն, թե իբր Թովուզի շրջանի ուղղությամբ հայկական կողմն օգտագործել է «ինքնաշեն գրոհային անօդաչու թռչող սարք», իսկ այսօր էլ շրջանառության մեջ դրեց նույն ուղղությամբ «ՇՄԵԼ» տիպի ռեակտիվ հրանետի կիրառման մասին հորինվածքը: Որ Ադրբեջանն այս կերպ, իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար, սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան», դա ակնհայտ է: Սակայն, թե որքանով արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հաջող արդյունք կունենա Բաքվի համար, ցույց կտա ժամանակը...
Բայց ամեն դեպքում ժամանակից առաջ անցնելով արժե է մեր հավանական հակառակորդին հիշեցնել հետեւյալը. աշխարհում գոյություն ունեն էակներ, որոնք չունենալով մտածելու ունակություն, շատ հաճախ նախկինում կատարած սխալներից խուսափելու համար դիմում են սեփական բնազդի օգնությանը»,- գրել է Սենոր Հասրաթյանը: