Հունվարի 18-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Արցախում կդիտվի առանց տեղումների եղանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +4 +8:
Հունվարի 19-22-ը հանրապետությունում եղանակը և օդի ջերմաստիճանը էապես չեն փոխվի: