Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ քննարկել է ԵԱՏՄ երկրների և Մոլդովայի միջև տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Տիգրան Սարգսյանը Մոլդովայի նախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խորացման ուղիները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Եվրասիական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, որոշում է կայացվել պատրաստել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի միջև համագործակցության հուշագիր:
Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եվրասիական հանձնաժողովը շահագրգռված է վերականգնելու ավանդական դրական և փոխշահավետ տնտեսական կապերը Մոլդովայի և ԵԱՏՄ երկրների միջև: Նրա կարծիքով` «գործարար համագործակցության զարգացումը, բիզնեսի իրականացման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացումը և մաքսային ռեժիմի ներդաշնակեցումը թույլ կտա նոր ազդակ հաղորդել երկրների տնտեսություններին»:
Իր հերթին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ընդգծել է, որ «ԵԱՏՄ-ի հետ տնտեսական համագործակցությունն օբյեկտիվորեն շահավետ է Մոլդովայի քաղաքացիների համար և նրանց ավելի քան 50 տոկոսը հանդես են գալիս սերտ ինտեգրմանը նրանց հետ»: Միաժամանակ նա ընդգծել է, որ «դնել հարց` կամ համագործակցել Եվրոպայի կամ ԵԱՏՄ-ի հետ` անհեռանկարային է»: «Մենք, անկասկած, պետք է գտնենք ընդհանուր հետաքրքրություններ և հնարավորություններ փոխգործակցության համար և մեր հարևանների` Եվրոպական միության, և մեր բարեկամների` Եվրասիական միության ռազմավարական գործընկերների հետ»,- ասել է Մոլդովայի նախագահը:
Տիգրան Սարգսյանն Իգոր Դոդոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ գործունեության սկզբունքներն ապահովում են միության յուրաքանչյուր պետության հետաքրքրություններն ու շահերը: