Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.32%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.65 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.29%-ով եւ հասել 55.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: