Artsakhpress

Քաղաքական

Տարին բարդ էր, նաև հարուստ՝ քաղաքական նշանակալի իրադարձություններով. Աշոտ Ղուլյան

Այսօր՝ հունվարի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Տարին բարդ էր, նաև հարուստ՝ քաղաքական նշանակալի իրադարձություններով. Աշոտ Ղուլյան

Տարին բարդ էր, նաև հարուստ՝ քաղաքական նշանակալի իրադարձություններով. Աշոտ Ղուլյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասուլիսի մեկնարկին Աշոտ Ղուլյանը բնորոշելով անցած տարին` նշել է. «Տարին բարդ էր, փորձություններով լեցուն, նաև հարուստ՝ քաղաքական նշանակալի իրադարձություններով», - նշել է ԱԺ նախագահը:

Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն առանձնացրել է մի շարք կարևոր իրադարձություններ՝ Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը և գործընթացը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը, անկախության հանրաքվեի 25 ամյակը և դեկտեմբերի 28-ին՝ առաջին խորհրդարանական ընտրությունների քառորդդարյա տարեդարձը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև ապրիլի 2-ին Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիային, որը, Աշոտ Ղուլյանի խոսքով, ցավալի հետևանքներ է ունեցել առաջին հերթին մարդկային կորստի առումով, սակայն այդ օրերին արձանագրվեց նաև Արցախի շուրջ համազգային միասնականության կարևորագույն արտահայտությունը:  

Ազգային ժողովի նախագահը այնուհետև ներկայացրել է 6-րդ գումարման Ազգային ժողովի  երրորդ և չորրորդ նստաշրջաններում խորհրդարանի կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները:

Երկու նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդհանուր առմամբ գումարել է 13 լիագումար նիստ, այդ թվում՝ մեկ արտահերթ նիստ և մեկ արտահերթ նստաշրջան:

Շրջանառության մեջ է դրվել 57 օրենք։ Օրենսդրական նախաձեռնություններից 4-ը պատգամավորական է, 53-ը` կառավարությանը:

Խորհրդարանն ընդունել է 48 օրենք, որից 12-ը՝ մայր օրենք:

Աշոտ Ղուլյանի բնորոշմամբ, անցած տարին,  աշխույժ էր նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների ամրապնդման և զարգացման առումով: Ազգային ժողովի միջխորհրդարանական հարաբերություններում, ինչպես նախկինում գերակշռող տեղ են ուեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերը:

«Այս առումով չափազանց կարևոր եմ համարում երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների՝ հրատապ թեմաների շուրջ հստակ օրակարգով համատեղ նիստերն ու տարբեր ձևաչափով հանդիպումները»,-նշել է խորհրդարանի նախագահը:

Խորհրդարանական պատվիրակություններից զատ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալվել են նաև ՀՀ կառավարական պատվիրակություններ, հայ և արտասահմանյան հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, արտերկրի քաղաքական գործիչներ ու խորհրդարանականներ:

Սեպտեմբերին ԱԺ պատվիրակությունն այցելել է Բելգիայի Թագավորություն, իսկ դեկտեմբերի կեսերին կայացել է խորհրդարանի նախագահի այցը Ֆրանսիական Հանրապետություն:

Խորհրդարանական գործունեությունն ամփոփելուց հետո ԱԺ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես խորհրդարանի 25 -ամյա գործունեությանը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի յուրահատկություններին, նրա առանձին հոդվածներին, ապրիլյան ագրեսիայի հետևանքով խորհրդարանական դիվանագիտության մեջ հնարավոր փոփոխությունների անհրաժեշտությանը, Արցախի միջազգային ճանաչման հնարավորություններին եւ այլ թեմաների: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search