Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լուրջ փոփոխություններ է նախապատրաստվում կատարել թիմում:
Գվարդիոլան կադրային ջարդ կսկսի Մանչեսթեր Սիթիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «The Telefraph»-ը, կատալոնացի մասնագետը դժգոհ է ներկայիս կազմից և պատրաստվում է կադրային ջարդ կատարել:
Գվարդիոլան մտադիր է բաց թողնել 11 ֆուտբոլիստների: Դրանց թվում են Յայա Տուրեն, Վիլի Կաբալերոն, Բակարի Սանյան, Խեսուս Նավասը, Պաբլո Սաբալետան, Գաել Կլիշին, Ալեքսանդր Կոլարովը: Բացի այդ, վարձավճարում գտնվող Ջո Հարթը, Էլյակիմ Մանգալան, Վիլֆրիդ Բոնին և Սամիր Նասրին նույն ճակատագրին կարժանանան:
«Մանչեսթեր Սիթին» առաջատար «Չելսիին» արդեն զիջում է 10 միավոր: