«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը պարգևատրվել է ոսկե մեդալով:
Կարեկին Օդաբաշյանը պարգևատրվել է ոսկե մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարար Անդրանիկ Խաչատրյանն Արցախի Հանրապետության կապի համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի ու անմիջական մասնակցության համար Կարեկին Օդաբաշյանին պարգևատրել է նախարարության ոսկե մեդալով: