Artsakhpress

Քաղաքական

Կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ և ծավալեն իրական երկխոսություն. ամերիկացի համանախագահ. Tert.am

Կցանկանայի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերադառնան բանակցային սեղանի շուրջ և ձեռնամուխ լինեն խաղաղության գործընթացի հետագա քայլերի շուրջ կառուցողական երկխոսության.

Կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ և ծավալեն իրական երկխոսություն. ամերիկացի համանախագահ. Tert.am

Կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ և ծավալեն իրական երկխոսություն. ամերիկացի համանախագահ. Tert.am

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իր սպասումների մասին այսպես ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Tert.am-ի հետ բացառիկ զրույցում։

-Ըստ Ձեզ՝ հիմա ի՞նչ փուլում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը հիմա: Ի՞նչ խնդիրներ ու առաջընթաց կա այստեղ:

-Խաղաղության գործընթացը, ցավոք, 2016թ. երկրորդ կեսին ձևավորված որոշ հնարավորություններ չօգտագործեց: Անհրաժեշտ է, որ կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ և ծավալեն իրական ու կառուցողական երկխոսություն: Վստահության ձևավորման ու բանակցային գործընթացը առաջ տանելու համար նաև անհրաժեշտ է 2016թ. Վիենայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված համաձայնությունների լիարժեք իրականացումը:

-Որպես ամերիկացի համանախագահ՝ ի՞նչ պարտավորվածություն եք վերցրել Ձեզ վրա, ո՞րը կլինի Ձեր մոտեցումը կարգավորման գործընթացում։

-Ինձ համար պատիվ է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը: Ես մտադիր եմ ընթանալ ամերիկյան նախորդ համանախագահների հետքերով ու շարունակել նույն նվիրվածությամբ աշխատել՝ օգնելու տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման ջանքերին: Այս խնդրին ես արդեն տասնյակ տարիներ հետևում եմ, ուզում եմ նաև ավելացնել, որ իմ դիվանագիտական գործունեության զգալի մասն անցել է հետխորհրդային տարածքում: Ես գիտեմ, որ այս խնդրի իրական կարգավորման համար կպահանջվի քաղաքական կամք ու առաջնորդում բոլոր ներգրավվածների կողմից: Վերջնական նպատակը խաղաղությունն ու բարեկեցությունն է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:

-Սահմանում լարվածության ստեղծման համար հակամարտող կողմերը մշտապես մեղադրում են միմյանց: Հայկական կողմը երբեմն մեղադրում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ լարվածություններից հետո ոչ հասցեական գնահատականների համար: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կմեղադրվի իր ակնհայտ ոտնձգությունների համար: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ:

-Ինչպես հունվարի 9-ին նշեցին Համանախագահները, կողմերը պետք է դադարեցնեն փոխադարձ մեղադրանքները և ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ տեղում իրավիճակը կայունացնելու համար։ Ես հասկանում եմ, որ ուժեղ էմոցիաները հանգեցնում են փոխադարձ մեղադրանքների, սակայն փոխադարձ մեղադրանքները խնդրի լուծում չեն: Բոլոր ներգրավվածների համար պետք է լինի միայն մի նպատակ, այն է՝ գտնել լուծումներ, որոնք կհանգեցնեն խաղաղության ու բարեկեցության տարածաշրջանի ողջ ժողովրդի համար:

-Կուզեի Ձեր կարծիքն իմանալ՝ ի՞նչ սպասենք այս տարի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

-Ես կուզենայի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերադառնան բանակցային սեղանի շուրջ և ձեռնամուխ լինեն խաղաղության գործընթացի հետագա քայլերի շուրջ կառուցողական երկխոսության: Ես գիտեմ, որ իմ գործընկեր ռուս և ֆրանսիացի նախագահները լուռ, դիվանագիտական ճանապարհով եռանդագին աշխատելու են, որպեսզի դա տեղի ունենա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search