Մինսկում ընթացող «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարի B խմբի երրորդ տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մրցեց Բելգիայի Մ17 հավաքականի դեմ և պարտվեց 1:3 հաշվով:
Հայաստանի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի Մ17 հավաքականի կազմում աչքի ընկավ Գերման Կուրբաշյանը:
Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրեց վերջին տեղը խմբում և հունվարի 20-ին կմրցի Լատվիայի Մ-17 հավաքականի հետ` 10-12 տեղերի համար պայքարում:
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 13:00-ին է:
Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0:5 հաշվով զիջել էին Ռուսաստանի իրենց հասակակիցներին, իսկ երկրորդ տուրում՝ 1:4 հաշվով Մոլդովայի Մ17 հավաքականին: