Ռուսաստանը Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում տեղակայել է գերհզոր «Небо-М» ռադիոտեղորոշիչ համակարգեր:
Ռուսաստանը Հայաստանում տեղակայել է գերհզոր «Небо-М» ռադիոտեղորոշիչ համակարգեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշվում է ռուսական Военное Обозрение պարբերականում այսօր հրապարակված հոդվածում. հաղորդում armtimes.com-ը:
«Հայաստանում «Небо-М» -ի տեղակայումն արժանի պատասխան կլինի Ադրբեջանի կողմից գնված իսրայելական արտադրության Green Pine համակարգերին»,- գրել է հոդվածի հեղինակ Եվգենի Դամանցեւը: Նա հավելել է, որ Ադրբեջանի հետ մեկտեղ, թույլ է տալիս վերահսկել Վրաստանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի տարածքները:
Ռուսաստանը Небо-М ռադիոտեղորոշիչ 10-ից ավելի համակարգ ունի եւ դրանք տեղակայված են արեւելյան եւ արեւմտյան սահմաններին: Սա նման համակարգերի՝ Հայաստան ուղարկվելու մասին առաջին հրապարակումն է:
«Небо-М» համակարգերը թույլ են տալիս սեկտորային ռեժիմով 200-250 կիլոմետր հեռավորության վրա եւ մոտ 160 կիլոմետր շրջանաձեւ շառավղով հայտնաբերել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կառավարվող հրթիռները: Այն ի զորու է հայտնաբերել, ուղեկցել եւ նույնիսկ գրավել ու վերահսկել Երկրի մթնոլորտից դուրս արձակված միջին հեռահարության հրթիռները: