ՅՈւՆԵՍԿՕ–ի տվյալներով, 2016 թվականին պարտականությունները կատարելիս զոհվել է 101 լրագրող՝ ամեն չորս օրը մեկ լրագրող։
2016 թվականին պարտականությունները կատարելիս զոհվել է 101 լրագրող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրատվամիջոցների ներկայացուցիչների մահվան հիմնական պատճառը զինված հակամարտություններն, գանգստերների հարձակումն են եւ այլ բռնարարքները։ «Լրագրողի մասնագիտությունը այսօր անվտանգ չի համարվում։ Հավատարմագիրը կամ մասնագիտական տեխնիկայի առկայությունը, հաճախ, լրագրողների վրա հարձակման պատճառ է դառնում», – հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ –ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ֆրանկ Լա Ռյուն։
Ամենամեծ թվով լրագրողներ սպանվել են Սիրիայում, Իրաքում եւ Եմենում, այնուհետեւ՝ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ծովածոցի երկրներում։ Այս տարածաշրջանում պարտականությունները կատարելիս զոհվել է ԶԼՄ–ի 28 ներկայացուցիչ, այդ թվում՝ արտահաստիքային թղթակիցներ եւ բլոգերներ։