Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան վերացրել է հրաձգային զենքի ու թեթև սպառազինության արտահանման սահմանափակումները։
Թուրքիան վերացրել է հրաձգային զենքի ու թեթև սպառազինության արտահանման սահմանափակումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ըշըքն ասել է, որ դա մասնավորապես առնչվում է գնդացիրների, հրացանների, ատրճանակների, ինքնաձիգների, ձայնային ու ազդանշանային հրթիռների արտահանմանը.
«Եթե 2002 թվականին Թուրքիան իր սպառազինության կարիքների 80 տոկոսը բավարարում էր ներկրման հաշվին, ապա այսօր այդ ցուցանիշը նվազեցվել է մինչև 40 տոկոսի։ Այսինքն՝ պաշտպանական ոլորտի կարիքների մնացած 60 տոկոսը բավարարվում է ներքին արտադրության հաշվին»։