Artsakhpress

Քաղաքական

Աշոտ Ղուլյանն արձագանքել է Էդուարդ Աղաբեկյանի դժգոհությանը

Մենք չենք կարող խորհրդարանական հինգ քաղաքական ուժերի տարբեր մոտեցումները նույն ձևով դնել Սահմանադրության մեջ, դա իրատեսական չէ:

Աշոտ Ղուլյանն արձագանքել է Էդուարդ Աղաբեկյանի դժգոհությանը

Աշոտ  Ղուլյանն արձագանքել է Էդուարդ Աղաբեկյանի դժգոհությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին երեկ՝ հունվարի 18-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ԱՀ Սահմանադրության նախագծի խորհրդարանական քննարկումների փուլին: ԱԺ նախագահի խոսքով, մասնագիտական հանձնաժողովը բոլոր խորհրդարանական ուժերի հետ հավասարապես աշխատել է՝ փորձելով ընդգրկել հնարավոր բոլոր առաջարկությունները:

«Մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում Սահմանադրության նախագծում ներառել ենք խորհրդարանական կառավարման այնպիսի բաղադրիչներ, որոնք չկան նախագահական կառավարմամբ ոչ մի երկրի Սահմանդրության մեջ. համամասնական 100 տոկոսանոց ընտրություններ, խորհրդարանի կողմից վերահսկողական ֆունկցիաներ, տարբեր նշանակումներ և այլն»,- ասել է Ա. Ղուլյանը և ընդգծել, որ փորձել են քաղաքական ուժերի կողմից կատարված առաջարկությունները հնարավորինս համադրել այնքանով, որքանով թույլ է տվել հայեցակարգը:

Ի պատասխան «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցին, թե ինչքանով է Աժ խոսնակը համաձայն հունվարի 17-ին Խորհրդարանում կայացած արտահերթ նիստի ժամանակ ընդիմադիր՝ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի այն դժգոհությանը, թե Սահմանադրության նախագծի քննարկումները Աժ-ում պատշաճ ձևով չեն կազմակերպվել, Ա. Ղուլյանն ասել է, որ որևէ բան չի խախտվել և քննարկումներն ընթացել են Ազգային Ժողովի կանոնակարգի համաձայն: «Եթե համեմատության հիմքում 2006 թվականի Սահմանադրության ընդունման ժամանակ անցկացված խորհրդարանական մի քանի լսումներն են, ապա ասեմ, որ այն ժամանակ մենք հանրային քննարկումներ չենք անցկացրել»,- ասել է Ա. Ղուլյանը և հավելել, որ Խորհրդարանում ներկայացված ընդհանուր 127 առաջարկությունից 30-ը ընդունվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից: Խորհրդարանի խոսնակը դա համարեց լավ արդյունք և նշեց, որ բոլոր առաջարկությունները հեղինակների հետ առանձին-առանձին քննարկվել են:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search