Իսրայելում՝ Թամնա դաշտավայրում, հնագետները հայտնաբերել են Դավիթ և Սողոմոն թագավորների ժամանակներից հնագույն պաշտպանական ամրոցի ավերակներ, այդ թվում նաև ավանակների համար ախոռը, ինչը վկայում է պաշտպանական լավ մշակված համակագի և հեռավոր բնակավայրերի հետ առևտրի կարևորության մասին:
Հնագետները Իսրայելում գտել են Սողոմոն թագավորի ժամանակվա ամրոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնագործության մասին պատմում է The Journal of Archaeological Science: Reports-ը:
Ամրոցը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 10-րդ դարով և գտնվել է Սողոմոն թագավորի պղնձի հանքերից ոչ շատ հեռու:
«Չնայած Հին կտակարանում որևէ նկարագրություն չկա Սողոմոն թագավորի հանքերի մասին, բայց կա հիշատակում Արավա դաշտավայրում Իսրայելի և Եդովմի միջև զինված հակամարտության մասին»,- ասել է հնագիտական խմբի ղեկավար դոկտոր Էրեզ Բեն-Յոզեֆը:
Նա հայտնում է, որ այդ ժամանակ պղինձը եղել է հազվադեպ հանդիպող և դժվար հասանելի նյութ, և դրա համար պայքարը հանգեցրել է զինված բախումների: Դատելով պաշտանական համակագից, Սողոմոնը թագավորել է անկայուն և ռազմական սպառնալիքներով լի մթնոլորտում:
Հնագետը նշել է, որ Հին կտակարանում նկարագրված այդ տարիներին տեղի ունեցած իրադարձությունները պատմական ճշտության տեսանկյունից կարելի է վիճարկել, բայց տվյալ դեպքում հնագիտական տվյալներին դրանք չեն հակասում: