Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա անհայտ անձինք վառվող նյութերով հարձակում են իրականացրել:
Ցյուրիխում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով վնասվել են հյուպատոսության պատուհաններն ու պատերը: Ոստիկանությունը դեպքի առթիվ սկսել է հետաքննություն, ուսումնասիրության են առնվել տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները: