Ադրբեջանի Շամախինի շրջանում սողանքից հարյուրավոր տներ են վնասվել։
Ադրբեջանում սողանքից հարյուրավոր տներ են վնասվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ վերջին օրերին Մեդրես ավանում նորից ակտիվացած սողանքը մեծ տարածք է վնասել։ Մուղանլը ավանում ավելի քան 150 տներում ճեղքվածքներ են առաջացել։ Երկու տուն ամբողջովին անպիտան է դարձել բնակության համար։ Այդ կապակցությամբ բնակիչները փոխհատուցում են ստացել եւ լքել իրենց տները։ Այս պահին 7 տուն վթարային վիճակում է։
Սողանքի հետեւանքով 100 հա հող՝ մասնավոր սեփականություններ, մշակելի հողեր, մրգատու այգիներ, անպիտան են դարձել օգտագործման համար։