Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին և 20-ին պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում նախատեսվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ԼՂՀ քաղաքների ու շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:
Այցի շրջանակում նախատեսված են նաև պատվիրակության անդամների աշխատանքային այցելություններ Ստեփանակերտի կրթամշակութային, բժշկական հաստատություններ, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների հանդիպումներ՝ Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ: